Կրասնոդարի մարզում թեթև շարժիչային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կա երկու զոհ
Կրասնոդարի մարզի Բելորեչենսկ շրջանում վթարի է ենթարկվել թեթև շարժիչային ինքնաթիռ, երկու օդաչուները մահացել են, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայկոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային շրջանի մամուլի ծառայությանը։
«Պատահածի մասին ազդանշանը ստացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15։12-ին, ինքնաթիռն ընկել է Սադովի գյուղի մոտակայքում»,- պարզաբանել են ԱԻՆ-ում։ Դեպքի մանրամասները պարզվում են։ Տեղում աշխատում է օպերատիվ խումբը։










