Բրիտանացին ճանաչվել է աշխարհի ամենաարագ ջութակահար
Բրիտանացի ջութակահար Բեն Լին ճանաչվել է աշխարհի ամենաարագ մարդը. նա կարողացել է ընդամենը 58.03 վայրկայնում էլեկտրական ջութակի վրա նվագել աշխարհահռչակ ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Իշամեղվի թռիչքը» ստեղծագորությունը, գրում է Oddity Central-ը։
32-ամյա Լին նվաճել է այս կոչումը Discover Channel ալիքով հեռարձակվող Superhuman Showdown շոուի ընթացքում։ Նա 1 վայրկայնում 15 նոտա է նվագել. ցուցանիշ, որը դեռևս ոչ ոք չի կարողացել գերազանցել։ Աշխարհի ամենաարագ մարդուն բացահայտելու համար մասնագետները էլեկտրամագնիսական ազդակներով հետևել են թեկնածուների ուղեղի ակտիվությանը:
Ջութակահարը նշել է, որ նման ֆանտաստիկ արդյունքի հասնելու համար ինքը տասնյակ հազարավոր ժամեր է պարապել, բացի այդ նրան օգնել է ծնողների աջակցությունը։ Ուշագրավ է նաև, որ Լին այս տիտողսին է արժանանում արդեն 4-րդ անգամ։










