Մահացել է ֆանտաստիկ ժանրի գրող Բորիս Ստրուգացկին
Ռուսաստանցի ֆանտաստիկ ժանրի գրող Բորիս Ստրուգացկին մահացել է այսօր 79 տարեկանում, հաղորդում է vesti.ru-ն` հղում կատարելով նրա ընկերոջը` Բոլրիս Վիշնևսկուն:
Գրողը երկար տարիներ աշխատել է իր եղբոր՝ Արկադի Ստրուգացկու հետ համահեղինակությամբ: Նրանց գրչին են պատկանում այնպիսի հայտնի ֆանտաստիկ ժանրի վեպեր, ինչպես «Դժվար է աստված լինել», «Խնջույք ճամփեզրին» և «Բնակեցված կղզի»:
Բորիս Ստրուգացկին 1991թ. եղբոր մահից հետո հրապարակել է երկու ինքնուրույն վեպ:
Վերջին մի քանի օրերին Ստրուգացկին հիվանդանոցում էր, բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր:










