Շվեդական ապահովագրական ընկերությունը հայտնի է դարձել՝ ինքնաթիռից կատուներ «նետելով» (տեսանյութ)
Շվեդիայի ամենահին ապահովագրական ընկերությունը միջազգային ճանաչում է ձեռք բերել իր գովազդային հոլովակի շնորհիվ, որում նկարահանել է կատու-պարաշյուտիստների, հայտնում է newsru.com-ը։
Տեսահոլովակում մի քանի չորքոտանիներ սավառնում են երկնքում՝ օդում զանազան հնարքներ կատարելով։ Ընկերությունը ստիպված է եղել հանգստացնել կենդանիների պաշտպաններին, սակայն ընդհանուր առմամբ տեսահոլովակը դուր է եկել համացանցի օգտատերերին. YouTube կայքում այն ունեցել է կես միլիոն դիտում։
Գովազդային հոլովակի գաղափարն ընկերությանն առաջարկել է հաճախորդներից մեկը։ Այդ պատճառով, կատուները, օդում հնարքներ կատարելով, «գրում» են ոչ թե ընկերության անունը, այլ հաճախորդի՝ Եվա։
Հարկ է նշել, որ հոլովակը նկարահանելիս կատուներն իրականում ոչ մի տեղ էլ չեն թռչել։










