Սիրիացի փախստական երեխաների առողջությանը սպառնում են ցրտերը.Save the Children
«Փրկենք երեխաներին» միջազգային բարեգործական հիմնադրամը հանդես է եկել նախազգուշացմամբ՝ հայտնելով, որ մոտավորապես 200 հազար սիրիացի փախստական երեխա ենթակա է ձմռան ընթացքում հիվանդանալու ռիսկին, հայտնում է BBC-ն։
Ըստ հիմնադրամի ներկայացուցիչների՝ շատ փախստականներ չունեն տուն և տաք հագուստ և կարող են չդիմանալ ձմռան ցրտերին, եթե նրանց չհատկացվի լրացուցիչ օգնություն։
Շատ սիրիացի ընտանիքներ քաղաքացիական պատերազմի պատճառով լքել են Սիրիան՝ ապաստան գտնելով հարևան Թուրքիայում ու Լիբանանում։
Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ 1 մլն 200 հազար սիրիացի անհապաղ հումանիտար օգնության կարիք ունի։










