Չինաստանում կատաղած ամուսինն այրել է կնոջն անմիջապես փողոցում (տեսանյութ)

13:09 • 19.11.12

Չինաստանի փողոցներից մեկում զբոսանքի ելած ամուսնական զույգի միջև վիճաբանություն է ծագել, որը, սակայն, անսպասելի և ողբերգական ավարտ է ունեցել. ամուսինը, բարկանալով կնոջ վրա, այրել է նրան հենց փողոցում, գրում է Life News-ը։

 

Սարսափելի տեսարանը ֆիքսել են փողոցում տեղադրված տեսախցիկները. վիճաբանության թեժ պահին ամուսինը գրպանից հանել է դյուրավառ հեղուկով շիշը և լցրել այն կնոջ վրա։ Խուճապի մատնված կինը փորձել է փախչել կատաղած ամուսնուց,սակայն վերջինը հաջողացրել է կրակայրիչով այրել կնոջ հագուստը։

 

Հաշված վայրկյաններում հագուստն ամբողջովին բռնկվել է, իսկ տղամարդը դիմել է փախուստի։ Շուտով անցորդները շտապել են օգնության՝ փորձելով փրկել կնոջը և հանգցնել մոլեգնող կրակը։  Այժմ չինուհին հոսպիտալացված է, սակայն նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։
 

Տեսանյութը դիտեք այստեղ։