ՄԱԿ-ի միջազգային դատարանը լուծել է Կոլումբիայի և Նիկարագուայի միջև 100-ամյա վեճը սահմանելով վիճելի կղզիների կարգավիճակը
Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը հաստատել է Կոլումբիայի իրավունքը Սան Անդերս, Պրովիդենսիա և Սանտա Կատալինա կղզիների պատկանելության մասով, որոնց նկատմամբ հավակնություններ ունի նաև Նիկարագուան, հաղոդում է BBC-ն:
Կարիբյան ծովի երեք կղզիների սուվերենության վերաբերյալ դատական լսումները սկսվել էին Նիկարագուայի նախաձեռնությամբ 2001թ., իսկ կղզիների հարցով վեճը արդեն մոտ 100 տարի է ընթանում:
ՄԱԿ-ի դատարանը նաև սահմանել է ծովային սահմանները կղզիների հաստատված կարգավիճակին համապատասխան:
Որոշ տվյալներով՝ այդ շրջանում նավթի զգալի պաշարներ կարող են լինել:










