Վանաձորում 38-ամյա քույրը դանակի երկու հարվածով սպանել է 45-ամյա եղբորը

10:50 • 19.11.12

Երեկ երեկոյան, ժամը 21.13-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել 38-ամյա Տարոնուհի Ավետիսյանն ու հայտնել, որ ինքը իրենց տանը մարդ է սպանել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։

 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Տ. Ավետիսյանը խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է եղբոր` 45-ամյա Գարեգին Ավետիսյանի կրծքավանդակն և սպանել նրան:


Տարոնուհի Ավետիսյանը ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։