Իսրայելի օդուժի գրոհից Ղազայի հատվածում «Իսլամական ջիհադի» 4 հրամանատար է սպանվել (տեսանյութ)
Իսրայելական օդուժի գրոհից պաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպության 4 ականավոր գործիչ է սպանվել, երբ ռմբահարվել է «Աշ Շուրուք» բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված են տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցչությունները, հաղորդում է NEWSru-ն` հղում կատարելով The Jerusalem Post-ին:
Սպանվածների թվում են` Բահա Աբու էլ Աթան, ով ռազմական խորհրդի ամենատարեց անդամն էր, Ղազայի հատվածի բրիգադի հրամանատարը, որը հրետակոծում էր Իսրայելի տարածքը, Թայսիր Աբու Ալ Աթան՝ խմբավորման բարձրաստիճան անդամ, ով պատասխանատու էր գործողությունների իրականացման համար, Խալիլ Բախաթինին, ով մեծ հեռահարության հրթիռների հարցով էր մասնագիտացած և Ռամեզ Խարեբը, աբագ հրամանատար, ով պատասխանատու էր քարոզչության համար, նշում է պարբերականը:
Պաղեստինյան աղբյուրները տեղեկացնում են, որ «Աշ Շուրուք»-ի այսօրվա ռմբահարումից զոհվել է նվազագույնը 2 մարդ, սակայն նրանց անձերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում, նշում է ria novosti-n:










