ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը պայմանավորվել են կրակի դադարեցման շուրջ

20:05 • 19.11.12

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնագիր են կնքել կրակի դադարեցման շուրջ: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն` հղում կատարելով արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:


Միևնույն ժամանակ, հակամարտող կողմերը դեռևս տարաձայնություններ ունեն նախանշված պլանի իրականացման փուլերի և հրադադարի ժամանակային շրջանակների շուրջ:


Մասնավորապես, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պահանջում է, որ ռազմական գործողությունը դադարեցվի անհապաղ, իսկ Իսրայելը ցանկանում է, որ հրադադարը իրականացվի երկու փուլով:
Թել Ավիվում կարծում են, որ սկզբում պետք է կրակը դարարեցնել, և դրանից հետո միայն ապաշրջափակել Ղազայի հատվածը:


Իրենց հերթին, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները նաև բողոքում են պաղեստինյան խմբավորումների առաջնորդների կետային ոչնրացումների պրակտիկայի դեմ:


Ներկայում իսրայելական բանագնացները խորհրդակցում են իրենց ղեկավարության հետ: Բանակցությունները, ինչպես և նախկինում, անցնում են Եգիպտոսում` եգիպտական միջնորդների մասնակցությամբ:


Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի՝ Ղազայի հատվածում մարտական գործողությունը սկսվել է նոյեմբերի 14-ին: Իսրայելի օդուժի հարվածներից Ղաղայի հատվածում զոհվել է մոտ 90 պաղեստինցի:


Իսրայելի բանակի ներկայացուցիչների հայտարարում են, որ կիրակի լույս երկուշաբթի գիշերը «ոչնչացվել են ավելի քան 80 ահաբեկչական օբյեկտներ», այդ թվում է ՀԱՄԱՍ-ի ոստիկանության շտաբ, զինապահեստներ և ոստիկանական բաժանմունքներ:


Ընդհանուր առմամբ Իսրայելը արդեն 1350 օդային հարված է հասցրել Ղազայի հատվածին: