55-ամյա հայը Սանկտ Պետերբուրգ է մատակարարել 55 կգ հաշիշ

14:52 • 19.11.12

Սանկտ Պետերբուրգում առգրավվել է հաշիշի խոշոր խմբաքանակ՝ 55 կգ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահներին։ Թմրամիջոցը քաղաք է հասցվել ծաղկի մեծածախ խմբաքանակի անվան տակ։

 

Ոստիկանները հայտնաբերել են այն Շտուրմանսկայա փողոցում գտնվող խանութ-պահեստում ստուգումների ժամանակ, որտեղ էլ գտնվել է ծաղկի մեծածախ կետը։ Իսկ «ծաղկային» մատակարարումների կազմակերպիչը 55-ամյա հայաստանցի է (անունը չի հաղորդվում):

 

Բոլոր ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ։