Մոսկվայում կալանավորվել է 2008թ.-ից սպանության և մարդու առևանգման մեղադրանքով հետախուզվող Անդրանիկ Գ.-ն

11:01 • 19.11.12

ՀՀ տարածքում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կազմված հետախուզական գործերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ուսումնասիրելու ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ՔՀԳՎ ծառայողները ս/թ նոյեմբերի 12-ից 16-ը, գտնվելով ՌԴ Մոսկվա քաղաքում, ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, Մոսկվա քաղաքի Ստուդյոնի անցուղու թիվ 4 շենքի 1-ին մասնաշենքի մոտակայքից հայտնաբերել և ձերբակալել են 2008 թ. փետրվարի 18-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի 2-րդ մասի /սպանություն/, 175 հոդվածի 2-րդ մասի /ավազակություն/ և 131 հոդվածի 2-րդ մասի /մարդուն առևանգելը/ մեղադրանքով հետախուզվող, 1982 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին: Անդրանիկ Գ.-ն կալանավորված է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության կայքը։

 

Նրան տեղափոխել են ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիսային Մեդվեդկովո տարածքի ոստիկանության բաժնի ՁՊՎ, որի մասին հայտնվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին` Էքստրադիցիայի հարցը լուծելու համար: