Լիբանանյան բանակը կանխարգելել է Իսրայելի կողմ ուղղված 2 հրթիռների մեկնարկը

23:08 • 19.11.12

Լիբանանյան բանակի մասնագետները այսօր ապամոնտաժել են երկու հրթիռներ, որոնք տեղակայված էին երկրի հարավում և ուղղորդված դեպի Իսրայելի տարածք, հաղորդում է The Associated Press-ը` հղում կատարելով լիբանանյան անվտանգության համակարգում աղբյուրին:


Նրա տեղեկություններով` հրթիռները լիբանաննա-իսրայելական սահմանից 4 կմ հեռավորության վրա էին տեղադրված և պետք է գործարկվեին ժամանակային մեկնարկիչի օգնությամբ:


The Associated Press-ը նշում է, Լիբանանի հարավային շրջանները մի տարածք է համարվում, որը գտնվում է շիա «Հեզբոլահ» ծայրահեղական խմբավորման ենթակայության տակ: