2 տարեկան հնդկուհին ընձառյուծի զոհն է դարձել զուգարան գնալու ճանապարհին
Հնդկաստանի Բոմբեյ քաղաքում 2-ամյա հնդկուհին ընձառյուծի զոհն է դարձել, երբ գիշերը որոշել է զուգարան գնալ՝ մոտակա ջունգլին, հայտնում է The Sun-ը:
Ուշա Վինայակ Յադավի վրա ընձառյուծի հարձակմանն ականատես է եղել նաև նրա մայրը, սակայն ոչինչ չի կարողացել անել. գազանը քարշ տալով տարել է երեխային:
Այնուհետև ոստիկանները 300 մ հեռավորության վրա հայտնաբերել են զոհի ձեռքերը և գլուխը:
Այդ տարածքը լուսավորված չէ:










