Կինոքննադատները ծաղրել են Լինդսի Լոհանին Էլիզաբեթ Թեյլորի կերպարի «սարսափելի» մարմնավորման համար
Մշտապես աղմկահարույց սկանդալների կենտրոնում հայտնվող ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը լուրջ շանսեր ուներ ամրապնդելու իր դիրքերը Հոլիվուդում՝ նկարահանվելով Էլիզաբեթ Թեյլորի մասին պատմող Liz and Dick ֆիլմում, գրում է The Mirror-ը։
Սակայն այժմ Լոհանը հաջողության մասին կարող է միայն երազել, նկատում է պարբերականը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կինոքննադատներին ոչ միայն չի տպավորել նրա դերասանական խաղը, այլ նաև այն ծաղրուծանակի է ենթարկվել։
Մասնագետների կարծիքով՝ Լոհանի՝ ֆիլմում կերտած հոլիվուդյան գեղեցկուհի Թեյլորի կերպարը «սառած է և չափից ավելի հիստերիկ, և ընդհանուր առմամբ ոչնչով չի հիշեցնում կինոլեգենդին»։
«Ես շատ եմ պայքարել Թեյլորի դերը Liz & Dick –ում ստանալու համար։ Պատճառն այն է, որ ես բավական մեծ կապ եմ տեսնում իմ և այս հանճարեղ կնոջ միջև՝ վերելքներ ու վայրէջքներ սիրային հարաբերություններում, հասարակության մեջ զբաղեցրած դիրք, մեդիա դաշտի անդադար ուշադրություն և, իհարկե, սեր ադամանդների նկատմամբ»,-ասել է 26-ամյա Լոհանը։










