Maxim ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց ցանկը (լուսանկարներ)

23:51 • 19.11.12

Maxim ամսագիրն այս տարվա իր վերջին համարում հերթական անգամ հրապարակել է տարվա ամենասեքսուալ կանանց վարկանիշը: Այս տարի շատերի համար արդյունքներն անսպասելի էին. այն մասնակիցները, որոնք 2011թ. առաջատար դիրքերում էին, այժմ հայտնվել են ցանկի ստորին հատվածում, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:

 

Այսպես, նախորդ տարի դերասանուհի և պատգամավոր Մարիա Կոժևնիկովան առաջին տեղն էր զբաղեցնում, իսկ այս տարի նա հայտնվել է 31-րդ հորիզոնականում: «Մեծ աչքերով աղջիկ» Աննա Սեմենովիչն այս տարի հայտնվել է 53-րդ հորիզոնականում: Նրանից մի փոքր վերև է տեղ զբաղեցրել նախորդ տարվա 3-րդ հորիզոնականում եղած Վիկտորիա Բոնյան, ով այս տարի 52-րդ տեղում է:

 

Maxim ամսագրի վարկածով Ռուսաստանի ամենասեքսուալ կանանց ցուցակն այսպիսին է`

1. Երգչուհի Վերա Բրեժնևա
2. Դերասանուհի և ֆոտոմոդել Յուլյա Սնիգիր
3. Թոփ-մոդել Նատալյա Վոդյանովա
4. Դերասանուհի Օքսանա Ակինշինա
5. Դերասանուհի Ռավշանա Կուրկովա
6. Ռուս մոդել և մրցույթի նորելուկ Իրինա Շեյկ
7. Դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայա
8. MTV Россия-ի հեռուստահաղորդավար Իրենա Պոնարոշկու
9. ВИА Гра խմբի նախկին անդամ Տատյանա Կոտովա
10. Երգչուհի Աննա Սեդոկովա: