Այսօր Տղամարդկանց միջազգային օրն է

12:55 • 19.11.12

Տղամարդկանց միջազգային օրն ամեն տարի նշվում է նոյեմբերի 19-ին, հայտնում է Корреспондент-ը։


Տղամարդկանց միջազգային օրն առաջին անգամ նշել են 1999թ. Տրինիդադ և Տոբագոյում (կղզի-պետություն Կարիբյան ծովում)։ Հետագայում այս տոնը սկսել են նշել Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և ՄԱԿ-ում։


Տղամարդու միջազգային օրվա ստեղծման նպատակը գենդերային խտրականության և սեռերի անհավասարության խնդրի նկատմամբ ուշադրություն գրավելն է։


Նախաձեռնողներն ընդգծում են ընտանիքի և երեխաների դաստիարակության հարցում տղամարդու դրական ազդեցության մասին։