Մոսկվայում մեքենան մխրճվել է կանգառում կանգնած բազմության մեջ.3 զոհ
Մոսկվայի Օնեժսկայա փողոցում Honda մակնիշի ավտոմեքենան մխրճվել է կանգառում կանգնած բազմության մեջ՝ հարվածելով մեկ այլ մեքենայի։ Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 5-ը վնասվածքներ են ստացել, հայտնում է РИА-Новости-ն։
Ինչպես ավելի ուշ տեղեկացրել են իրավապահները, Honda-ի ղեկին 40-ամյա կին է եղել։ Դեպքի վայր ժամանած փրկարարները ջարդուփշուր եղած մեքենայից փորձում են հանել տուժածներին, որոնց տարհանումը կիրականացվի ուղղաթիռի օգնությամբ։










