Հայտնի է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի ամսաթիվը
Հայտնի է դարձել տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցի ամսաթիվը։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, համանախագահները նոյեմբերի 26-ին Բաքվում հանդիպում կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Տարածաշրջանային այցի ընթացքում համանախագահները կլինեն նաև Հայաստանում, ուր նույնպես հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ։
Ըստ ԱՊԱ-ի՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում միջնորդները կայցելեն նաև Լեռնային Ղարաբաղ։
Այցին կհաջորդի Դուբլինում դեկտեմբերի 6-7-ը կայանալիք ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։










