Արտավազդ Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, ում հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի և անզուգական վարպետության համար պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Ըստ Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ գործչին մաղթել է քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում:










