Դիլիջան-Վանաձոր ճանապարհին «ՎԱԶ-2121»-ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու. Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է

10:55 • 19.11.12

Երեկ երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել երեք տղամարդու։


Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության կայքից, նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, սակայն ժամը 20.30-ին, նրանցից մեկը` 42-ամյա Սպարտակ Եսայանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: