Սան Ֆրանցիսկոյում կարող են արգելել մերկ քայլել փողոցում.նուդիստները դեմ են (տեսանյութ)
Նուդիստներն ափսոսանքով նշում են, որ իրենց իմացած ազատասեր Սան Ֆրանցիսկոն (ԱՄՆ), հնարավոր է, ապրում է իր վերջին օրերը, հայտնում է Вести-ն։
Քաղաքային իշխանությունները որոշել են արգելել քաղաքացիներին հանրային վայրերում մերկ քայլել։ Այդ քաղաքացիական ազատության խախտումը բողոքի ալիք է առաջացրել, հայտնում է ABC News-ը։
Նոյեմբերի 19-ին Սան Ֆրանցիսկոյում կանցկացվի հասարակական վայրերում նուդիզմի հարցով քաղաքային հանրաքվե։ Առանց հագուստի զբոսնելու սիրահարների համար քվեարկության «վատ» արդյունքի դեպքում իշխանությունները կարող են արգելել 5 տարեկանից բարձր մարդկանց «ցուցադրել սեռական օրգանները»։ Բացառություններ կարվեն շքերթների և փառատոների համար, որոնք նախապես կհամաձայնեցվեն իշխանությունների հետ։
Մի խումբ ակտիվիստներ բողոք են ներկայացրել դաշնային դատարան և պահանջել, որպեսզի դատարանը հետաձգի դատական նիստը՝ տալով պաշտոնյաներին բավականաչափ ժամանակ այս գործի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Nude-In շարժման ակտիվիստուհիներից մեկն իշխանությունների առաջ ելույթ ունենալու ժամանակ հանել է իր հագուստը։ Կինը փորձել է հիշեցնել հավաքվածներին, որ մերկ քայլելն իր սահմանադրական իրավունքն է։
Եթե նուդիզմն արգելող օրենքն ընդունվի, ապա այն խախտողներին սպառնում է 100 դոլարի չափով տուգանք։ Կրկնակի խախտման դեպքում այդ գումարը կկրկնապատկվի։ Երրորդ անգամ նուդիստները ստիպված կլինեն վճարել 500 դոլար և կարող են հայտնվել բանտում։










