Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին Բորդոյի դատարան հարցաքննության են կանչել

22:21 • 19.11.12

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին Բորդոյի դատարան հարցաքննության են կանչել նրա 2007թ. նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործի կապակցությամբ, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով ֆրանսիական ընդդիմադիր Figaro պարբերականին:


«Նրան պետք է քննի Բորդոյի դատական քննիչ Ժան Միշել Ժանտիլը: Նա ցանկանում է իմանալ, թե արդյո՞ք Սարկոզին անօրինական միջոցներ է ստացել l'Oreal-ի ժառանգորդից իր 2007թ. նախագահական քարոզարշավի ֆինանսավորման համար», - պնդում է պարբերականը:


Figaro-ի տեղեկություններով, Սարկոզին իր պաշտպանության գիծը անթերի է համարում, սակայն գիտակցում է, որ իրեն կարող են մեղադրանքներ ներկայացվել:


Ըստ ԶՄՆ-ների հաղորդած տեղեկությունների՝ Սարկոզին նախկինում ևս կանչվել էր Բորդոյի դատարան, սակայն պետության ղեկավարը չէր կարողացել ավելի շուտ ժամանել դատարան զբաղվածության պատճառով: