«Մթնշաղ» ֆիլմը վաստակել է 341 մլն դոլար
Գրող Սթեֆանի Մայերի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Մթնշաղ» ֆիլմի հինգերորդ և եզրափակիչ մասն էկրան բարձրանալուց ի վեր հավաքել է 341 մլն դոլար, հայտնում է Лента-ն։
30,4 մլն դոլար ֆիլմը վաստակել է առաջին երեկոյի ընթացքում և 141 մլն էլ՝ ԱՄՆ-ում և Կանադայում վարձույթի առաջին օրերի ընթացքում, հայտնում է Reuters գործակալությունը։
Հիշեցնենք, որ Բիլ Քոնդոնի «Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց. մաս 2» ֆիլմի պրեմիերան կայացել է նոյեմբերի 15-ին։ Ֆիլմի բյուջեն կազմել է 120 մլն դոլար։
«Մթնշաղ» ֆիլմը նոյեմբերի 17-18-ի տվյալներով զբաղեցրել է առաջին տեղը՝ երկրորդ հորիզոնական տեղափոխելով նախորդ շաբաթվա առաջատար «007. Կոորդինատները Սքայֆոլ» ֆիլմին։
Երրորդ տեղը զբաղեցրել է 22,4 մլն դոլար վաստակած «Լինքոլն» ֆիլմը։










