Վրաց պատգամավորները կքննեն Թբիլիսիի քաղաքապետի այցերը Լաս Վեգաս
Նախորդ տարվա ապրիլից Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի (Գիգի) Ուգուլավան երեք անգամ այցելել է ամերիկյան Լաս Վեգաս քաղաք՝ ծախսելով տասնյակ հազարավոր լարի, հայտնում է Взгляд-ի թղթակիցը Թբիլիսիից՝ վկայակոչելով «Մաեստրո» հեռուստաընկերությանը։
Ըստ «Մաեստրո»-ի՝ Ուգուլավան գործուղման անվան տակ այնտեղ է գտնվել կնոջ, քենու ու նրա ամուսնու, այլ մերձավորների հետ։ Մի գործուղման ժամանակ քաղաքապետի հետ է եղել նաև խորհրդարանի՝ «Միացյալ ազգային շարժում»-ից փոխխոսնակ Գեորգի Բարամիձեն կնոջ հետ։
Ուգուլավան, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Լաս Վեգաս է այցելել փորձի փոխանակման և աղբահավաք տեխնիկայի ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով։
Պատգամավորները որոշել են քննել այս հարցը, քանի որ ծախսվել է տասնյակ հազարավոր լարի։
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվելու ժամանակ քաղաքապետը տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է, որ «սկսվել է բռնապետության ձևավորման գործընթացը»՝ ի դեմս «Վրացական երազանք»-ի։ Ի դեպ, նա նախատեսված ժամկետից շուտ է վերադարձել՝ իր տեղակալ Շոթա Խիզանիշվիլիի ձերբակալության պատճառով։
Ուգուլավան քաղաքապետ է ընտրվել 2010թ.-ին, 4 տարի ժամկետով։










