Դիլիջան-Սևան ավտոճանապարհին իրանական բեռնատարը շրջվել է

09:46 • 19.11.12

Երեկ երեկոյան, ժամը 22.49-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ի նչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում 66 A 99510 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները տեղում կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: