Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը՝ նոյեմբերի 20-ից 24-ը հանրապետության տարածքում, հատկապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային գոտիներում թաց ձյան տեսքով: Քամին կլինի արևելյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ին գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում նոյեմբերի 20-ից 24-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև:











