Երևան-Վանաձոր ճանապարհին վթարի հետևանքով 3 մարդ է հոսպիտալացվել

08:13 • 20.11.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 20-ին՝ ժամը 00.11-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Ալագյազ գյուղի մոտ, «ԲՄՎ» մակնիշի 24 ՕԼ 742 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կանչի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայությունների աշխատակիցները: Ավտոմեքենայի վարորդ` 1989 թ. ծնված Ա. Արղուշյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ ուղևորներ` 1992 թ ծնված Հ. Նարիմանյանը և 1989 թ ծնված Մ. Սարգսյանը ծանր վիճակում տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: