Ստամբուլի հայկական գերեզմանատան սեփականության իրավունքը 82 տարի անց վերադարձվել է հայ համայնքին

16:28 • 20.11.12

Ստամբուլում գտնվող հայ կաթոլիկների գերեզմանատան տարածքը 82 տարի անց վերադարձվել է հայ համայնքին, տեղեկացնում է Haberturk կայքը։
 

Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնադրամի ղեկավար Բերնարդ Սարըբայը որոշման կապակցությամբ գոհունակություն է հայտնել։


Գերեզմանատան 40.500 քառակուսի մետր տարածքի սեփականության վկայականը հանձնվել է համայնքին։ Օսմանյան կայսրության տարիներին՝ դեռևս 1830-ից, տարածքը կաթոլիկ հայերի համար որպես գերեզմանատուն է ծառայել։ 1930 թ.-ից այն անցել է Ստամբուլի քաղաքապետարանի ենթակայության տակ, սակայն այստեղ մինչ օրս թաղումներ են իրականացվել։