Կացնով հարձակվել են Իսրայելում ԱՄՆ դեսպանատան աշխատակցի վրա
Կացնով հարձակվել են Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան աշխատակցի վրա։
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Իսրայելի իրավապահ մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Միկկի Ռոզենֆելդին, միջադեպն ուղեկցվել է օդ նախազգուշական կրակոցներով։ Անվտանգության աշխատակիցը, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, նախնական տվյալներով, ստացել է ոտքի թեթև վիրավորում։
Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն։ Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ ձերբակալվածը Բատ Յամ քաղաքի 41-ամյա բնակիչ է։
Թե որն է եղել հարձակման պատճառը, չի հաղորդվում։










