Չինական պարեկային նավերը կրկին մտել են վիճելի տարածք

10:59 • 20.11.12

Չինական 4 պարեկային նավ այսօր ցուցադրաբար մտել է Սենկակու (չինարեն անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների տարածք, որոնք Տոկիոն համարում է իր տարածքային ջրերը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ճապոնական կողմը ռադիոկապով պահանջել է լքել շրջանը, սակայն չինական նավերն արհամարհել են։ Ավելին, չինական նավերից մեկում լուսատախտակ է տեղադրված՝ ճապոնացիներին անհապաղ ջրային տարածքը լքելու պահանջով։

 

Ավելի վաղ չինական պարեկային նավերը վիճելի տարածքում էին հայտնվել հոկտեմբերի 30-ին։

 

Վիճելի կղզիների շուրջ իրավիճակը սրվել է սեպտեմբերի 11-ից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը մասնավոր սեփականատերերից գնեց կղզիներից մի քանիսը։

 

Սեպտեմբերի 11-ից հետո չինական նավերն արդեն 12 անգամ մտել են վիճելի տարածք՝ արհամարհելով ճապոնական կողմի բողոքները։