Ամերիկուհին արվեստի գլուխգործոցներ է ստեղծում մատնահետքերով (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկացի նկարչուհի Ջուդիթ Էն Բրաունը հրաժարվել է նկարիչների ավանդական «զենքերից»՝ վրձնից ու պաստելային ներկերից, ցնցող գլուխգործոցներ ստեղծելով միայն սեփական մատնահետքերով ու ածխով, գրում է Oddity Central-ը։
65-ամյա արվեստագետը հրաժարվել է նաև կտավներից՝ հսկայական, համաչափ նկարներ ստեղծելով պատերի վրա։
Մատնահետքերով արված ջրվեժները, հրեշտակները, սարերն ու ցնցող բնապատկերներն այնքան տպավորիչ են, որ դժվար է հավատալ, որ այդ աշխատանքներն արվել են ոչ ավանդական տարբերակով։
Ստեղծագործելու հարցում նկարչուհին առաջնորդվում է 3 սկզբունքով՝ նկարը պետք է լինի համաչափ, վերացական և անպայման ածխից։










