Արտաշատի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել

10:19 • 20.11.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 19-ին՝ ժամը 12.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 2-րդ նրբանցքի 4-րդ տան հետնամասում` Արտաշատի ջրանցքում, հայտնաբերվել է դի:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արձագանքման խմբերը:

 

Փրկարարները ջրից դուրս են բերել 45-50 տարեկան անձը չպարզված տղամարդու դի և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: