Եգիպտոսի մայրաքաղաքում կրկին անկարգություններ և հակակառավարական ցուցեր են սկսվել
Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են սկսվել այսօր Կահիրեի կենտրոնական հատվածում: Ներկայում բախումներ են տեղի ունենում Թահրիր հրապարակի մոտակայքում, որտեղ ցուցարարները փորձել են գրավել Եգիպտոսի ՆԳՆ շենքը: Դրան իպատասխան իրավապահները հատուկ միջոցներ և արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Եգիպտոսի զանազան քաղաքական և հասարակական շարժումներ այսօր նախարարության մոտ ցույց են կազմակերպել՝ 2011թ. նոյեմբերի վերջի զոհերի հիշատակին նվիրված:
Մեկ տարի առաջ Թահրիր հրապարակին միացող Մուհամադ Մահմուդի փողոցում օրեր շարունակ անկարգություններ էին, որոնցում մոտ 40 մարդ է զոհվել: Այն ժամանակ ցուցարարները պնդում էին, որի Բարձրագույն ռազմական խորհուրդը իշխանությունը անօրինական կերպով գրավել է:
Այժմ ցուցարարները ոստիկանների վրա քարեր և այրվող հեղուկով շշեր են նետում, ինչպես և մեկ տարի առաջ՝ հակակառավարական կոչեր բղավելով:
Ոստիկանությունը փորձում է ցուցարարներին հեռացնել ՆԳՆ շենքից: Հաղորդվում է, որ բազմաթիվ տուժածներ կան:










