Էլիզաբեթ 2-րդը տոնում է ամուսնության 65-րդ տարեդարձը
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, տոնում են իրենց ամուսնության 65-րդ տարեդարձը, հայտնում է Euromag-ը։ Միջոցառումը նրանք նշում են հարազատների և մտերիմների շրջանակում։
Էլիզաբեթ 2-րդը երկրի պատմության միակ միապետն է, ով նշում է իր ամուսնության 65-րդ տարեդարձը։ Բացի այդ, նրա ամուսինը ևս ռեկորդակիր է դարձել Մեծ Բրիտանիայում, քանի որ նա միակ արքայազն կոնսորտն է, ով այսքան երկար ժամանակ կրում է այդ տիտղոսը։
Արքայադուստ Էլիզաբեթն ընդամենը 13 տարեկան է եղել, երբ հանդիպել է իր ապագա ամուսնուն։ Դա տեղի է ունեցել 1936թ.-ին. այդ ժամանակ նրանք միասին կրոկետ են խաղացել։ Իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1947թ.-ի նոյեմբերի 20-ին նրանք ամուսնացել են Վեսթմինսթերյան աբբայությունում։ Ներկայում թագուհին ղեկավարման ժամկետով զիջում է միայն Վիկտորիա թագուհուն։










