Մնաս խաղաղությամբ, սիրելի երգչուհի ...
Հայ մեծանուն երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան լուրը հանկարծակիի բերեց բոլորին: Ժողովրդական երգչուհու մահվան կապակցությամբ ֆեյսբուքյան իրենց էջերում իրենց ցավակցական խոսքերն են գրում քաղաքականության, արվեստի ներկայացուցիչներ:
«Ֆլորա Մարտիրոսյանի մահվան լուրը ցնցեց: Մեծ և անդառնալի կորուստ: Շատ ցավում եմ: Հազար ափսոս: Մնաս խաղաղությամբ, սիրելի երգչուհի...»,- գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն էլ գրում է, որ ի վիճակի չէ ընկալել իրականությունը։ «Էս ի՞նչ կատարվեց։ Ես ի վիճակի չեմ ընկալելու իրականությունը, մեր տիկին Ֆլորան … Մեր հպարտությունը… Մեր ազգի պարծանքը … Ես չեմ ուզում ու չեմ կարող հավատալ, որ իմ դասատուն, բարեկամն ու ավագ ընկերը հեռացավ։ Անպատմելի ա էն ցավը, որ զգում եմ հիմա ... չեմ ուզում հավատալ, չեմ ուզում, չեմ ուզում »,- գրել երգչուհին։
«Այստեղ, Լոսում Ֆլորան կողքս էր, իսկ հիմա այսքան հեռու … բայց էլի կողքս…մեկնեց անվերադարձ հյուրախաղերի…իր երգը տարածելով տիեզերքում…Ծափահարում եմ քեզ---Ֆլորա ջան…կգա օրը, ու էլի կլինեմ քո ունկնդիրը…»,-գրել է ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը:
«Երանի չարթնանայի-չիմանայի, ինչ մեծ կորուստ է, իմ մեծ սրտով ու բարի ընկեր, Հայ ազգի Լեգենդ...Ինչքան չիրագործված ծրագրեր ունեինք իրար հետ, քանի հատ չկատարած դուետներ, ինչքան բան չենք հասցրել խոսել, անբացատրելի ցավ ... Ինչ դժվար է...Ֆլորա ջան»,-գրում է երգիչ Անդրեն` իր ֆեյսբուքյան էջում:
ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, Շուշան Պետրոսյանն էլ իր ցավակցությունն այսպես է արտահայտել. «Ֆլորա ջան (((((((((((((((((((((((»։
Բացի անհատական էջերից, երկրպագուներից, ծանոթ-բարեկամներից ցավակացական խոսքեր են հղվում Ֆլորա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջում:










