Իսրայելի և Պաղեստինի միջև «սկզբունքորեն» hրադադարի համաձայնություն է ձեռքբերվել

23:24 • 20.11.12

Առաջիկա ժամերին կհայտարարվի հրադադարի մասին իսրայելական բանակի և Ղազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջև համաձայնության մասին, որն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 21-ին՝ ժամը 02:00-ին, հաղորդում է РИА Новости-ին` հղում կատարելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Այման Թահային:


«Հրադադարի համաձայնությունը ձեռք է բերված: Դրա մասին կհայտարարվի տեղի ժամանակով ժամը 9-ին»,-հայտնել է Թահանը՝ ավելացնելկով, որ այն ուժի մեջ կմտնի կեսգիշերին։


Իսրայելի և պաղեստինցիների ներկայացուցիչների միջև բանակցություններն ընթանում են Կահիրեյում:


Ըստ BBC-ի՝ ՀԱՄԱՍ-ի շահերը ներկայացնող «Ալ Կուդ» հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով, նման հրադադարի մասին համաձայնությում ձեռք չի բերվել։