Բերման է ենթարկվել ԱՄՆ առողջապահության ոլորտի խարդախությունների մեջ կասկածվող Երվանդ Խ.–ն

10:38 • 20.11.12

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 19-ին՝ ժամը 20.30-ին, Ավանի Թումանյան թաղամասի 13/2 շենքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Երվանդ Խ.-ին։

 

Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ վերջինս ԱՄՆ-ում Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ էր գտնվում` առողջապահության ոլորտում խարդախություն կատարելու համար։