ԱՄՀ-ն սխալմամբ Հունաստանի ֆիննախից պահանջել է 22 հազար աշխատատեղ կրճատել
Արժույթի միջազգային հիմնադրամը սխալմամբ Հունաստանի ֆինանսների նախարարություն մի նամակ է ուղարկել, որով պահանջել է մինչև 2014թ. 22 հազար աշխատատեղ կրճատել, հայտնում է РИА-Новости-ն։
ԱՀՄ-ն արդեն ներողություն է խնդրել սխալ ուղարկված նամակի համար, որն իրարանցում է առաջացրել Հունաստանի կառավարության շրջանում։ Նամակում ներկայացված պահանջները կտրուկ մերժվել են իշխանությունների կողմից, սակայն ԱՄՀ-ի՝ Աթենքում տեղակայված շտաբ-բնակարանից ստացված պարզաբանումները հանգստացրել են նրանց։
Այնուամենայնիվ, ԱՄՀ-ի շտաբ-բնակարանում չեն բացառել, որ մեծ թվով մարդիկ կարող են հեռացվել աշխատանքից, եթե Աթենքը չկատարի «վարկատու եռյակի» պահանջները, որոնցից մեկի համաձայն՝ մինչև տարեվերջ 2 000 աշխատող պետք է աշխատանքից զրկվի։










