Հռոմի Պապն ավարտել է Քրիստոսի մասին իր եռագրությունը

17:55 • 20.11.12

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն ավարտել է Հիսուս Քրիստոսի մասին իր եռագրությունը՝ շարքի վերջին գրքով, որում ներկայացված է Հիսուսի ծնունդը, հայտնում է Washington Post-ը:

 

Հեղինակը պնդում է, որ նոր՝ «Հիսուս Նազովրեցի. մանկության պատմություններ» վերնագրով գիրքը մեծ կարևորություն ունի ժամանակակից քրիստոնյաների համար, որոնցից շատերն Աստծուն դիտարկում են որպես իրենց ազատությանը խոչընդոտող երևույթի:

 

85-ամյա Բենեդիկտոս 16-րդի աշխատանքը վաճառքի կհանվի աշխարհի 50 երկրներում, չորեքշաբթի օրը: Եռագրության վրա պոնտիֆիկոսն աշխատում էր 2005-ից: Նախորդ 2 մասերը բեսթսելլերներ էին դարձել Իտալիայում: