Բախումներ Իրաքում. քրդերի հետ բախումների ընթացքում զոհվել է 12 իրաքցի զինվոր
Իրաքի կենտրոնական իշխանության և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև առկա լարվածությունը երեկ վերաճել է զինված բախման.զոհվել է 12 իրաքցի զինվոր, ինչպես նաև 1 խաղաղ բնակիչ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber 3 կայքը, Հյուսիսային Իրաքի քրդավար մարզի և Իրաքի կառավարական զորքերի միջև գիշերը բախումներ են տեղի ունեցել ՝Թիքրիթ քաղաքի մոտակայքում։
Իրաքի կենտրոնական իշխանության զորքերը երեկ գիշեր փորձել են մտնել Քրդական ինքնավարության տարածք, սակայն քրդական մասի առաջնորդ Մեսութ Բարզանիի հրահանգով քուրդ զինյալները կանխել են նրանց մուտքը՝ վնաս հասցնելով կառավարական զորքերին։










