Կալիֆոռնիայի 4 բնակչի ձերբակալել են Աֆղանստանում ծառայելու ցանկություն հայտնելու համար

12:52 • 20.11.12

ԱՄՆ-ի իշխանությունները Կալիֆոռնիայի չորս բնակչի մեղադրում են արտերկրում Ամերիկայի քաղաքացիների սպանելու նպատակով հանցավոր պայմանավորվածության գալու մեջ, հայտնում է Лента-ն։ 


Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մեղադրյալները 34-ամյա Սոհիել Օմար Կաբիրի գլխավորությամբ ենթադրաբար պատրաստվում էին պատերազմել Աֆղանստանի տարածքում՝  «Ալ Կաիդա» և «Թալիբան» գրոհայինների շարքերում։


Ըստ հետաքննության վարկածի՝ Կաբիրը իր երկու համախոհներին՝ 23-ամյա Ռալֆ Դեկեոնին և 21-ամյա Միգել Ալեխանդրո Սանտանա Վիդրիալեսին, ծանոթացրել է 2011թ. Եմենում սպանված «Ալ Կաիդայի» գաղափարագետ Անվար ալ-Ավլակիի ուսմունքի հետ։


Այնուհետև Կաբիրը մեկնել է Աֆղանստան՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ իր աշակերտների կապերը տեղում հաստատելու համար։ Ավելի ուշ խմբին միացել է 21-ամյա Արֆան Դավիդ Գոջալին։


Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Լորա էյմիլերը հայտարարել է, որ չորս համախոհները ձերբակալված են։


Կալիֆոռնիական KTLAհեռուստաալիքի համաձայն՝ Կաբիրը ծնունդով Աֆղանստանից է։