Մյունխենցի վարորդը 240 հազար եվրո է աշխատել կեղծ ուղևորատոմսերով

17:37 • 20.11.12

Գերմանիայի Մյունխեն քաղաքի դատարանում նոյեմբերի 19-ին սկսվել է մի ավտոբուսի վարորդի դատը, ով ուղևորատոմսեր է կեղծել և վաճառել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Die Welt-ին։ Սեփական «արտադրության» տոմսերով նա աշխատել է առնվազն 240 հազար եվրո։


Բացի 30-ամյա վարորդից, մեղադրյալների աթոռին են հայտնվել նրա կինը, ինչպես նաև նրա ծանոթը՝ կնոջ և կնոջ մոր հետ։ Նրանք բոլորը խոստովանել են իրենց մեղքը։


Վարորդն ու նրա կինը տպել են կեղծ տոմսերը, իսկ նրանց ծանոթ ընտանիքը դրանք վաճառել։ Ընդ որում՝ նրանց տոմսերը 10 եվրոյով էժան են եղել Մյունխենի տրանսպորտային միության դրամարկղերում վաճառվող տոմսերից։