ԱՄՆ ԿՀՎ նախկին ղեկավար Պետրեուսի սիրուհին սկանդալից հետո հոգեկան ունայնության մեջ է

01:23 • 20.11.12

ԿՀՎ-ի նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսի սիրուհին հոգեկան ունայնություն և դատարկություն է զգում իր շուրջ ծագած սկանդալից հետո, հաղորդում է INTERFAX-ը` հղում կատարելով ամերիկյան ABC հեռուստաալիքին:


«Նա (Պաուլա Բրոդվելը) հոգեկան ունայնություն, դատարկություն է ապրում և խորապես ափսոսում է բոլոր տհաճությունների համար, որոնք նա պատճառել է իր ընտանիքին և այդ միջադեպին առնչվող բոլոր անձանց», - հայտարարել է Բրոդվել ընտանիքի ընկերը ABC-ին:


Հեռուստաալիքի ցուցադրած տեսանյութում Բրոդվելը հեռուստադիտողին ներկայացվում է Հյուսիսային Կարոլինայի իր տանը աստիճաններով բարձրանալիս՝ գրկած իր երկու որդիներից մեկին:

 

«Ես պարտադիր ինչ որ-տեղ ձեզ կդիմեմ հայտարարությամբ, տղաներ: Սակայն դա տեղի կունենա ոչ հիմա», - ասել է իր տան առաջ հավաքված լրագրողներին Բրոդվելի ամուսինը` Սքոթը: