ՌԴ սոցապ հիմնադրամի խոշոր պաշտոնյան սպանվել է Մոսկվայի կենտրոնում
Մոսկվայի կենտրոնում երկուշաբթի երեկոյան սպանվել է ՌԴ սոցիալական ապահովության հիմնադրամի պետական կարիքների պատվերների իրականացման կազմակերպության վարչության ղեկավար Օլեգ Գվոզդևը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմիններին։
«Պաշտոնյայի մարմինը կրծքավանդակի հատվածում դանակի հարվածի հետքերով հայտնաբերվել է Մոսկվայի ժամանակով ժամը 19։20 Սադովո-Սպասկի փողոցի համար 12 տան բակում։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործության դրդապատճառներից մեկը կարող է լինել կողոպուտը»,- նշել է աղբյուրը։
Հանցագործության վայրում աշխատում է քննչական օպերատիվ խումբը։










