Ռուսաստանում երիտասարդները թալանել են մթերքով լի բեռնատարը՝ «աշխարհի վերջին» պատրաստվելու համար

16:09 • 20.11.12

Ռուսաստանի Դաշնության Կուզբաս քաղաքի 18-25 տարեկան չորս բնակիչ թալանել են մթերքով լի բեռնատարը, հայտնում է Корреспондент-ը։


Ինչպես պատմել են իրավապահ մարմինների աշխատակիցները, երիտասարդներն իրենց քայլը բացատրել են «աշխարհի վերջի» մոտեցմամբ և այդ կապակցությամբ մթերքներով զինվելու անհրաժեշտությամբ։

 

Ըստ ՆԳՆ Կեմերովի մարզային վարչության պաշտոնական կայքի՝  մինչ վարորդը քնած է եղել, երիտասարդները կոտրել են մեքենայի դուռը և ներս մտել։


Նշվում է, որ բեռնատարից գողացվել է շոգեխաշած միս, սիսեռ, բուսական յուղ և այլ մթերքներ։ Գողոնի ընդհանուր արժեքը գերազանցել է 30 հազար ռուբլին։


Բեռնատարի վարորդը ոստիկանություն է դիմել, և կարճ ժամանակահատվածում «աշխարհի վերջին» նախապատրաստվող երիտասարդները ձերբակալվել են։