«Տաշիր»-ը չունի հանգստյան օր, այլ մեկ օր հատկացվում է պրոֆիլակտիկ աշխատանքներին. տնօրինություն
«Տաշիր» առևտրի կենտրոնի տնօրինությունը հայտնում է, որ Tert..am-ի «Տաշիրի» աշխատողները դեմ են ևս մեկ ժամ ավել աշխատելուն և պահանջում են շաբաթական 1 հանգստյան օր» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Տաշիր» առևտրի կենտրոնը չունի հանգստյան օր, այլ մեկ օր հատկացվում է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելուն: «Տաշիր» առևտրի կենտրոնը վարձակալությամբ տարածքներ է տրամադրում տնտեսվարողներին, ովքեր ինքնուրույն են որոշում իրենց աշխատակիցների աշխատանքային ռեժիմը:










