Վլադիվոստոկում աշակերտուհիները ծեծել են իրենց ընկերուհուն և տեղադրել տեսանյութը համացանցում
Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքի դատախազությունը նախաքննություն է սկսել երեք աշակերտուհիների նկատմամբ. նրանք ծեծել են իրենց ընկերուհուն և տեսանյութը տեղադրել համացանցի սոցիալական կայքերից մեկում, հայտնում է Вести-ն։
Տեսանյութի համաձայն՝ դեռահաս աղջկան ավելի քան 2 րոպե ծեծել են ոտքերով, ընդ որում՝ աշակերտուհիներից մեկը մեկնաբանել է այն ամենը, ինչ տեղի է ունենում, երրորդը լուռ հետևել կատարվածին։
Ոստիկանությունն արդեն պարզել է բոլոր մասնակիցների ինքնությունը. նրանք սովորում են քաղաքի էլիտար դպրոցներից մեկում։ Ըստ վարկածներից մեկի՝ ծեծի հնարավոր պատճառը կարող է լինել տուժողի վիրավորական արտահայտություններն աղջիկների հասցեին։
Աշակերտուհիները ջնջել են իրենց աքաունթները, իսկ բլոգերները պատրաստվում են հանդիպել դեռահասների հետ և նրանց հետ դաստիարակչական աշխատանքներ տանել։










