Հարբած թռչունները գրոհում են Սանկտ Պետերբուրգի արվարձանը

22:28 • 20.11.12

Դեղնափորիկների տարօրինակ պահվածքը տարակուսանքի մեջ է գցել Սանկտ Պետերբուրգի արվարձանի բնակիչներին. փետրավորները դադարել են ուղիղ հետագծով թռչել: Նրանք բախվում են տարբեր խոչընդոտների, թավալվում գետնին, խփվում պատուհաններին, հաղորդում է Интерфакс գործակալությունը:


Թռչունների
անսովոր պահվածքի նկարահանման կադրերը ցուցադրվել են քաղաքի հեռուստաալիքներով:


Հաղորդվում
է, որ թռչունների նման պահվածքի պատճառը նրանց սննդակարգն է` այդ թռչունները սնվում են արոսիով, որն այս տարվա խոնավ և տաք եղանակից սկսել է եփ գալ և սպիրտի պարունակություն է ստացել:


Հաշվի
առնելով, որ մեկ թռչունն օրվա ընթացքում կարող է իր քաշից ավել ուտել, նման համընդհանուր հարբածությունը լուրջ վնաս կարող է հասցնել այդ թռչուններին: