Յակուտսկում հրդեհի հետևանքով չորս երեխա է զոհվել

08:53 • 20.11.12

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում բնակելի տանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով չորս երեխա է մահացել, հայտնում է НТВ-ն։


Փայտե տանը բռնկված հրդեհի մասին ահազանգը ստացվել է լույս երեքշաբթի գիշերը։ Հրշեջները դեպքի վայր են հասել ահազանգից 5 րոպե անց։


Այրվող տանից նրանք դուրս են բերել 1976թ. ծնված մի տղամարդու և 1985թ. ծնված մի կնոջ։ Այժմ նրանք ծանր թունավորմամբ գտնվում են հիվանդանոցում։


2010թ. ծնված մի աղջկա և 2012թ. ծնված մի տղայի, փրկել չի հաջողվել։ Այրված տան ուսումնասիրման ժամանակ փրկարարները հայտնաբերել են ևս երկու երեխայի դի։


Հրդեհի
պատճառները պարզվում են։ Դեպքի վայրում աշխատում է քննչական օպերատիվ խումբը։